Ֆինլանդիայում վառելիքի գները մեկ ամսում աճել են ավելի քան 40%-ով

2 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայում վառելիքի գները մարտին ավելի քան 40%-ով աճել են Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ֆինլանդիայի վիճակագրական վարչությանը։

«2026 թ. մարտին նախորդ ամսվա համեմատությամբ վառելիքի միջին գինն աճել է…. Միջին գնի առավել մեծ ամսական փոփոխությունը դիտվել է թեթև նավթային վառելիքի համար (40,9%), իսկ առավել փոքրը՝ 98 մակնիշի բենզինի համար (9,1%)», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ վարչության տվյալների՝ այս տարվա մարտին թեթև վառելիքի գինը 42%-ով աճել է 2025 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ։ Մարտին դիզելային վառելիքի գինը կազմել է 2,10 եվրո, 95 մակնիշի բենզինի գինը՝ 1,90 եվրո՝ մեկ լիտրի համար, իսկ թեթև նավթային վառելիքինը՝ 1,8 եվրո։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանում ռազմական գործողությունների և Իրանի պատասխան հարվածների ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է։ Այս նեղուցով է անցնում նավթի համաշխարհային մատակարարումների 20%-ը։ Սա հանգեցրել է վառելիքի գների կտրուկ աճի աշխարհի երկրների մեծ մասում։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում բենզինի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 4 դոլարը

Հայերեն Русский

35 տարվա վստահություն. IDBank-ը տոնում է հաճախորդների հետ

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ընդգծել է, որ COP17–ը Երևանում չափազանց լավ է կազմակերպվել

Ռուսաստանը «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. Լավրով

ԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջ

Հայաստանի և Ադրբեջանի մերձեցումը նոր հնարավորություններ է բացում Արևելք–Արևմուտք կապերի համար. Տոկաև

Կրեմլը տեղյակ չէ Եվրոպային ԱՄՆ-ի արած առաջակի մասին՝ ՌԴ ակտիվներն ապասառեցնելու վերաբերյալ

Շիրակում 5 ծրագրի համար կհատկացվի ավելի քան 144 մլն դրամ

ՀՀ ՊՆ փոխնախարարն ու ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրենը քննարկել են մի շարք հարցեր

Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Գեղարքունիք գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին և տարածքի պատմական գերեզմանոցը