Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում բենզինի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 4 դոլարը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում բենզինի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 4 դոլարը

ԱՄՆ-ում բենզինի մեկ գալոնի (3,79 լիտր) միջին գինը գերազանցել է 4 դոլարը: Դա ռեկորդային ցուցանիշ է 2022 թվականի օգոստոսից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում GasBuddy հարթակի տվյալները, որը հետևում է վառելիքի գների դինամիկային:

ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 20:45-ի (Երևանի ժամանակով մարտի 31-ի ժամը 04:45-ի) դրությամբ Regular տեսակի բենզինի մեկ գալոնի գինը կազմել է 4,001 դոլար: Վառելիքի առավել բարձր գինը գրանցվել է Կալիֆոռնիայում՝ մեկ գալոնի դիմաց 5,86 դոլար:

Ավելի ուշ, նույն հարթակի տվյալների համաձայն, բենզինի գինը փոքր-ինչ նվազել է՝ հասնելով միջինը 3,5 դոլարի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում