Կապանում մեկ օրում արձանագրվել է գրեթե մեկ ամսվա նորմայի չափ տեղում․ ՇՄ նախարար

2 րոպեի ընթերցում

Վերջին օրերին տեղումների ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Սյունիքի մարզում։ Մարտի 27-ին Կապանում մեկ օրում արձանագրվել է գրեթե մեկ ամսվա նորմայի չափ տեղում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Ինչպես նախապես կանխատեսել էր Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը, մարտի 27-ից մեր հանրապետությունը գտնվում է հարավից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ։

Դրա առավել ինտենսիվ փուլը գրանցվել է մարտի 27–28-ին, սակայն տեղումները շարունակվել են նաև հաջորդ օրերին՝ ընդգրկելով գրեթե ողջ երկրի տարածքը։

Տեղումների բնույթը տարբեր է եղել՝ կախված տեղանքի բարձրությունից․ լեռնային շրջաններում հիմնականում տեղացել է ձյուն և ձնախառն անձրև, իսկ նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև։ Մի շարք հատվածներում տեղումները եղել են բավականին ինտենսիվ։

Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Սյունիքի մարզում։ Մարտի 27-ին Կապանում մեկ օրում տեղացել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի շուրջ 75 տոկոսը․ այսինքն՝ գրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրում։ Մարզի մյուս բնակավայրերում նույն օրը գրանցվել է 15–32 մմ տեղում։

Ընդհանուր առմամբ՝ մարտի 27–30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝ մինչև 49 մմ։

Երևանում արձանագրվել է 19–22 մմ տեղում։ Հատկանշական է, որ մարտի 30-ի առավոտյան ընդամենը մեկ ժամում (07։30–08։30) մայրաքաղաքում տեղացել է 8–9 մմ անձրև, ինչը համարվում է հորդառատ։

Այս օրերի եղանակային պատկերը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան արագ և ինտենսիվ կարող են դրսևորվել կլիմայական գործընթացները մեր տարածաշրջանում»,– գրել է նախարարը։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում