Միացյալ Նահանգներ

Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով

1 րոպեի ընթերցում

Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով

Ֆլորիդայի նահանգապետը ստորագրել է օրենք, ըստ որի Փալմ Բիչ քաղաքի օդանավակայանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին կվերանվանվի նրա անունով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Փալմ Բիչի օդանավակայանը, որից ոչ հեռու գտնվում է Միացյալ Նահանգների նախագահի նստավայրը, կստանա «Դոնալդ Թրամփի միջազգային օդանավակայան» անվանումը։

Օրենքը պետք է ուժի մեջ մտնի հուլիսի 1-ից։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ օդանավակայանի անվան փոփոխությունը տեղական նշանակության հարց է, և վարչությունն անվանափոխությունները չի հաստատում։

«Այնուամենայնիվ, Դաշնային ավիացիայի վարչությունը պետք է որոշ վարչական առաջադրանքներ կատարի, այդ թվում՝ թարմացնի նավիգացիոն քարտեզները և տվյալների բազաները», - գերատեսչության հայտարարությունից հատված է մեջբերում CBS News-ը։

Անվանափոխության հարցով փետրվարին դիմում էր ներկայացրել Դոնալդ Թրամփի ընտանիքին պատկանող The Trump Organization-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում