Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդեն սկսել է քայլեր ձեռնարկել Հորմուզի նեղուցը վերահսկելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտարարել է իսրայելական Channel 14-ին տված հարցազրույցում։

«Այո, իհարկե, դա արդեն տեղի է ունենում»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կարո՞ղ է վերահսկողություն հաստատել ռազմավարական ջրային ուղու նկատմամբ։

Ավելին, մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ համագործակցության մակարդակը, Թրամփը նշել է, որ համակարգումը շատ սերտ է։

«Համակարգումը շատ սերտ է։ Մենք լավ հարաբերություններ ունենք։ Ավելի լավ լինել չէր կարող», - ասել է նա։

Թրամփը հավելել է, որ Իրանը շատ է ցանկանում համաձայնագիր կնքել։

«Կարծում եմ՝ նրանք իսկապես ցանկանում են դա։ Յուրաքանչյուր ոք, ով ոչնչացվում է, կցանկանար (գործարք), այնպես չէ՞», - ասել է նա։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Պատերազմը տարածվել է ամբողջ Մերձավոր Արևելքով՝ պատճառ հանդիսանալով հազարավոր զոհերի և առաջացնելով էներգամատակարարման պատմության մեջ ամենամեծ խափանումը և միևնույն ժամանակ հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը։

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս