Իսպանիան փակել է իր օդային տարածքն Իրանի դեմ պատերազմին մասնակցող ամերիկյան ինքնաթիռների համար

2 րոպեի ընթերցում

Իսպանիան փակել է իր օդային տարածքն Իրանի վրա հարձակումներին մասնակցող ամերիկյան ինքնաթիռների համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Մադրիդում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։

«Մենք չենք թույլատրում ո՛չ ռազմական բազաների օգտագործումը, ո՛չ էլ օդային տարածքի օգտագործումն Իրանում պատերազմի հետ կապված գործողությունների համար»,- ասել է նա։

Իսպանական El Pais թերթը տեղեկացրել է, որ օդային տարածքի փակումը ռազմական ինքնաթիռներին ստիպում է շրջանցել ՆԱՏՕ-ի անդամ Իսպանիայի տարածքը Մերձավոր Արևելքում գտնվող իրենց թիրախներին հասնելու ճանապարհին, սակայն դա չի ներառում արտակարգ իրավիճակները։

«Այս որոշումն Իսպանիայի կառավարության կողմից արդեն կայացրած որոշման մասն է՝ չմասնակցել կամ չնպաստել միակողմանիորեն և միջազգային իրավունքին հակասող պատերազմին»,- Cadena Ser ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Կառլոս Կուերպոն՝ հարցին, թե արդյոք Իսպանիայի օդային տարածքը փակելու որոշումը կարող է վատթարացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եղել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների ամենաակտիվ ընդդիմացողներից մեկը՝ դրանք որակելով որպես անխոհեմ և անօրինական։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է կրճատել առևտուրը Մադրիդի հետ՝ Իրանի դեմ պատերազմում Իսպանիայի ռազմաբազաների օգտագործումը մերժելու համար։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով