Իսրայելը հայտարարել է Թեհրանի ենթակառուցվածքների վրա հարվածների նոր ալիքն ավարտելու մասին
1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Իրանի մայրաքաղաք Թեհրանում ենթակառուցվածքային թիրախների վրա հարվածների նոր ալիքն ավարտին հասցնելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է իսրայելական բանակի տարածած հաղորդագրության մեջ։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերն ավարտեցին ենթակառուցվածքային թիրախների վրա հարվածների ևս մեկ ալիք Թեհրանում»,- ասված է հայտարարության մեջ: