Իրանի ԱԳ նախարարն ու Լիբանանի խորհրդարանի նախագահը քննարկել են իրենց երկրների դեմ իրականացվող ռազմական գործողությունները

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին հեռախոսազրույց են անցկացրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային վերջին զարգացումների, Իրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածների և դրանց ծանր հետևանքների, ինչպես նաև Լիբանանի դեմ Իսրայելի հարձակումների վերաբերյալ։

Գործակալության փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին բարձր է գնահատել Լիբանանի ազգային միասնության պաշտպանության վերաբերյալ երկրի խորհրդարանի խոսնակի սկզբունքային դիրքորոշումը։  

«Վերահաստատելով Լիբանանի ազգային ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության նկատմամբ Իրանի սկզբունքային աջակցությունը՝ Աբբաս Արաղչին լիբանանյան հասարակության շահերի դեմ ուղղված արտաքին գործոնների դավադրություններին դիմակայելու համար ներքին համախմբվածության պահպանումն ու ամրապնդումն անվանել է որպես «անհրաժեշտություն ներկա բարդ հանգամանքներում»,-հայտնում է գործակալությունը։

Հաղորդվում է, որ Լիբանանի խորհրդարանի խոսնակը իր հերթին Իրանի ԱԳ նախարարին տեղեկացրել է Լիբանանի դեմ Իսրայելի հարձակումների և այդ գործողությունների սարսափելի հետևանքների վերաբերյալ։  

«Նաբիհ Բերին ընդգծել է, որ Լիբանանի կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ոչնչացումը, ինչպես նաև իրենց բնակավայրերից լիբանանցի քաղաքացիների բռնի տեղահանումն «իսրայելական վարչակարգի չարամիտ նպատակներից մեկն են»,-ասված է հաղորդագրության մեջ։  

Նշվում է, որ Արաղչին և Բերին շեշտել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման կարևորությունը։

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը