ՆԱՏՕ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել

2 րոպեի ընթերցում

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարի 2025 թվականի վերաբերյալ տարեկան զեկույցում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումներին՝ ընդգծելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ձեռքբերումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դաշինքի գլխավոր քարտուղարի զեկույցում ՆԱՏՕ-ի անվտանգության համար կարևորագույն նշանակություն է տրված Հարավային Կովկասի տարածաշրջանին։

«Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար, հատկապես այն պատճառով, որ տարածաշրջանը շարունակում է զգալ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված ագրեսիայի ազդեցությունը։ 2025 թվականին ՆԱՏՕ-ն ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ նշանակալի առաջընթացը և գնահատեց Միացյալ Նահանգների շարունակական ներդրումը խաղաղության գործընթացում։ Օգոստոսյան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ էր կարգավորման և տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ, և ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ»,- ասված է զեկույցում։ 

Զեկույցում նաև նշվել է, որ ՆԱՏՕ-ի Building Integrity Programme ծրագրով 2025 թվականին ակտիվ աջակցություն է ցուցաբերվել Հայաստանին, Բոսնիա և Հերցեգովնիային, Կոլումբիային, Վրաստանին, Իրաքին, Հորդանանին, Մոլդովային, Թունիսին։

Ծրագրով աջակցություն է ցուևցաբերվել նաև Ուկրաինային՝ կենտրոնանալով ՆԱՏՕ-Ուկրաինա փոխգործունակության և պաշտպանական գնումների վրա։

 

Հայերեն العربية English Español فارسی Français Русский 中文

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը