Իրան

ԱԷՄԳ-ն նախազգուշացրել է ռադիոլոգիական խոշոր վթարի մասին, եթե Իրանի ԱԷԿ-ի շուրջ հարվածները շարունակվեն

1 րոպեի ընթերցում

ԱԷՄԳ-ն նախազգուշացրել է ռադիոլոգիական խոշոր վթարի մասին, եթե Իրանի ԱԷԿ-ի շուրջ հարվածները շարունակվեն

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին վերահաստատել է խորը մտահոգությունը Իրանի «Բուշեր» ատոմակայանի մոտակայքում օրերս տեղի ունեցած ռազմական հարվածների վերաբերյալ, որոնցից վերջինը տեղի է ունեցել մարտի 24-ի երեկոյան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԷՄԳ-ն հայտարարություն է տարածել X սոցիալական հարթակում։

«Հաշվի առնելով, որ դա գործող ատոմակայան է՝ մեծ քանակությամբ միջուկային նյութով, գլխավոր տնօրեն Գրոսին զգուշացնում է, որ օբյեկտին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարի, որն ազդեցություն կունենա Իրանի մեծ մասի վրա և նրա սահմաններից դուրս», - նշված է հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ Գրոսին կրկին «առավելագույն զսպվածության» կոչ է անում՝ նման միջուկային վթարի ռիսկը կանխելու համար, և ընդգծում է հակամարտության ընթացքում միջուկային անվտանգության ապահովման 7 հիմնասյուների պահպանման կարևորությունը։

ԱԷՄԳ-ի սահմանած անվտանգության 7 հիմնասյուները ներառում են օբյեկտների ֆիզիկական ամբողջականություն, սարքավորումների ֆունկցիոնալություն, անձնակազմի անվտանգություն, հուսալի էլեկտրամատակարարում, լոգիստիկա, ճառագայթի մակարդակի մոնիթորինգ և կապ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում