ԿԳՄՍ նախարարությունը պլանավորում է համերգային ծրագրերով Հայաստան հրավիրել համաշխարհային աստղերի

1 րոպեի ընթերցում

Լուսանկարը՝ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2026 և 2027 թվականներին, ինչպես նաև հետագա տարիներին նախատեսում է Հայաստան հրավիրել համաշխարհային աստղերի՝ համերգային ծրագրերով հանդես գալու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ շեշտելով, որ այդ նախաձեռնության շրջանակում նախապատրաստվել է դրամաշնորհային ծրագրի մասնակցության մրցույթի հրավեր։

«Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին մարտի 30-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրում ենք ԿԳՄՍ նախարարություն՝ մասնակցելու հանդիպման, որի ընթացքում կքննարկվեն վերոնշյալ ծրագրի մանրամասները։

Շահագրգիռ կազմակերպությունները և անհատները կարող են իրենց մասնակցությունը հաստատել՝ mega.star@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով նամակ՝ նշելով հանդիպման մասնակցի անունը և ազգանունը, էլփոստը, հեռախոսահամարը։ Նույն էլեկտրոնային փոստին կարելի է ուղարկել նաև ծրագրի լավարկմանը վերաբերող առաջարկություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Կասեցվել է Արմավիրում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել և այն փոխանցել Քննչական կոմիտե

Պատգամավորն առաջարկել է ԱԺ-ում թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ լայն քննարկում անցկացնել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել է Հոկտեմբերի 27-ի գործով հարցերին պատասխանելուց․ ՔԿ նախագահ

Աբովյան համայնքը հրավիրում է կրկնակի էլեկտրոնային աճուրդի

Արամ Վարդևանյանն առաջարկում է կալանքի մեկ օրը հաշվարկել որպես ազատազրկման երկու օր

Կոտայքի մարզի Աբովյան համայնքը հրավիրում է էլեկտրոնային աճուրդի

Լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում. «ՌեԱ» փառատոնը վերադառնում է

Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ