Իրան

Թրամփը ՆԱՏՕ-ին մեղադրել է Իրանի հարցում անգործության համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը ՆԱՏՕ-ին մեղադրել է Իրանի հարցում անգործության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսատլանտյան դաշինքին մեղադրել է Իրանի հարցում անգործության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները բացարձակապես ոչինչ չեն արել Իրանի հարցում օգնելու համար, որն այժմ «ռազմական առումով լիովին ոչնչացված է»։

«ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից ոչինչ պետք չէ, բայց «երբեք չմոռանաք» այս շատ կարևոր ժամանակահատվածը», - հավելել է Թրամփը։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը ՆԱՏՕ-ն անվանել էր «թղթե վագր» այն բանի համար, որ դաշինքի գծով ԱՄՆ դաշնակիցները հրաժարվել էին միանալ Հորմուզի նեղուցում հնարավոր ռազմական առաքելությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում