Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի մասնակիցների ավելի քան 70 տոկոսը  հայրենադարձվել է․ Podcast

4 րոպեի ընթերցում

Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից դեռևս 2020 թվականից իրականացվող «իԳործ» ծրագիրը հինգ տարվա ընթացքում շուրջ 300 մասնակից է ունեցել, որոնցից ավելի քան 70 տոկոսը հայրենադարձվել է։

Այս մասին «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում նշեց «իԳործ» ծրագրի ղեկավար Աննա Մհերյանը՝ ընդգծելով, որ այս ծրագիրը միակ հնարավորությունն է, որի շնորհիվ սփյուռքահայ մասնագետները կարող են ներգրավվել ՀՀ պետական համակարգում, իրենց ներդրումն ունենալ և ներսից տեսնել այն։

«Ծրագրի 7-րդ շրջափուլը կմեկնարկի ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Հունվարի  26-ից մինչև մարտի 13-ն իրականացվել է հայտադիմումների ընդունման գործընթացը, որի շրջանակներում ստացել ենք շուրջ  200  հայտ 30 երկրից։ Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կմասնակցեն հարցազրույցի, որից հետո կընտրվեն և սեպտեմբերի 1-ից արդեն կանցնեն աշխատանքի Հայաստանի պետական համակարգում»,-տեղեկացրեց Մհերյանը։

Մասնագետներն ընտրվում են ՀՀ գերատեսչությունների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների հիման վրա, ըստ որի ընթացիկ տարվա հայտատուներից կընտրվի 35 մասնակից։ Բացի այդ, մասնակիցների ընտրության գործում հաշվի է առնվում բարձրագույն կրթության և մասնագիտական հնգամյա փորձի առկայությունը։

Ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները մեկ տարի ժամկետով գործունեություն կծավալեն պետական համակարգում և հնարավորություն կունենան ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

Մեր զրուցակիցը ծրագրի գլխավոր ձեռքբերումներից համարեց մասնակիցների հայրենադարձության բարձր ցուցանիշը։

«2020-ից ի վեր՝ ծրագրին արդեն իսկ մասնակցել է շուրջ 300 մասնակից, որից 73 տոկոսը հայրենադարձվել է։ Ունենք մասնագետներ, որոնք հայրենադարձվել են իրենց ընտանիքներով։ Նրանց մի մասը շարունակել է աշխատել պետական կառույցներում՝ հանձնելով քաղծառայության քննություն և մնալով տվյալ կառույցում։ Կան մասնագետներ, որոնք ստեղծել են իրենց բիզնեսը և այսօր համագործակցում են Սփյուռքի հանձնակատարի  գրասենյակի և այլ կառույցների հետ»,-ներկայացրեց Մհերյանը՝ հավելելով, որ ընտանիքներով վերադարձողները քիչ չեն, որոնք իրենց կյանքը ներկայում կառուցում են հայրենիքում։ Բացի այդ, նոր ընտանիքներ են կազմվել և Հայաստանում հաստատվել նաև ծրագրի շնորհիվ։  

Անդրադառնալով ծրագրի արդյունավետությանն ու դրա նկատմամբ հետաքրքրվածությանը՝ Մհերյանը նշեց, որ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Քայլ դեպի տուն», «Սփյուռքի երիտասարդ դեսպան» և «իԳործ» ծրագրերից յուրաքանչյուրում կան մասնակիցներ, որոնք ընդգրկվել են դրանցից բոլորին կամ առնվազն երկուսին։

«Գրասենյակի գլխավոր նպատակը հայրենադարձությունն է, և մեր բոլոր ծրագրերը իրականացվում են հիմնականում հաշվի առնելով այդ նպատակն ու գերխնդիրը։ Դրա հիմքով, երբ ծրագրերի մասնակիցները գտնվում են Հայաստանում, փորձում ենք ծանոթացնել երկրին, տեսարժան վայրերին, ցուցադրել համալսարանների ու աշխատաշուկայի հնարավորությունները, ինչը հիմք է հանդիսանում, որ մեր մասնակիցները տարբեր տարիքային խմբերում ունենան իրենց մասնակցությունը»,-ասաց Մհերյանը՝ ավելացնելով, որ ծրագրին մասնակցելու համար սփյուռքի հայրենակիցներին առաջին հերթին հայրենասիրությունն է մղում, ինչպես նաև ներսից Հայաստանի պետական համակարգը տեսնելն ու իրենց ներդրումն ունենալը։

Խոսելով «իԳործ»-ի շրջանակներում մասնակիցներին համապատասխան պայմանների ապահովման մասին՝ Մհերյանը մանրամասնեց, որ նրանց տրամադրվում է առողջապահության ապահովագրություն, երկկողմանի ավիատոմս և կեցության նպաստ 336 հազար դրամի չափով։

Ավելի մանրամասն՝ Podcast-ում 

Հայերեն English Русский

Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը

Ֆրանսիայի դեսպանատունը հայտնել է ընդունելությունից հետո հյուրերի մոտ արձանագրված սննդային թունավորման ախտանշանների մասին

Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Նորվեգիայում ավելի քան 100 բնակելի տուն է ոչնչացել հրդեհի ճիրաններում

Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում գտնվող 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի

Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր

Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ միջպետական ճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ