Հայաստան

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեսախցիկները կրկին արձանագրել են Կովկասյան ընձառյուծի ներկայությունը

2 րոպեի ընթերցում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեսախցիկները կրկին արձանագրել են Կովկասյան ընձառյուծի ներկայությունը

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում տեղադրված ֆոտոթակարդները կրկին արձանագրել են Կովկասյան ընձառյուծի ներկայությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ում կատարած գրառման մեջ նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ կից հրապարակելով նաև համապատասխան տեսանյութը։

«Այս լուրը, հատկապես, խորհրդանշական է այսօր, երբ Ազգային ժողովը կողմ ձայների գրեթե բացարձակ մեծամասնությամբ հավանության արժանացրեց «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը։

Մեր երկրի հարուստ կենսաբազմազանության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կովկասյան ընձառյուծը՝ որպես կենդանական աշխարհի հազվագյուտ և բացառիկ արժեք ներկայացնող տեսակ։ Նրա պահպանությունը ոչ միայն բնապահպանական, այլև ազգային նշանակության խնդիր է, քանի որ այն վկայում է մեր էկոհամակարգերի կենսունակության և բնական հավասարակշռության մասին»,-գրել է նա՝ հավելելով, որ Կովկասյան ընձառյուծի պոպուլյացիայի պահպանությունն ու վերականգնումը պահանջում են շարունակական և համակարգված ջանքեր՝ միջազգային համագործակցության, գիտական մշտադիտարկման և պահպանական միջոցառումների արդյունավետ իրականացման միջոցով։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում