«Հեզբոլլահ»-ի ղեկավարը մերժել է Իսրայելի հետ բանակցությունները՝ խոստանալով շարունակել հարվածները

1 րոպեի ընթերցում

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Նայիմ Քասեմը մարտի 25-ին իր անունից տարածված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ ռազմական գործողությունների պայմաններում Իսրայելի հետ բանակցությունները հավասարազոր են պարտադրված հանձնվելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Քասեմը նաև Իսրայելի դեմ միասնության կոչ է արել։

Նա ընդգծել է, որ «Հեզբոլլահ»-ի զինյալները պատրաստ են շարունակել Իսրայելի դեմ պայքարն՝ «առանց սահմանափակումների»։

«Հեզբոլլահ»-ը Լիբանանը ներքաշել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հակամարտության մեջ՝ մարտի 2-ին հարվածներ հասցնելով Իսրայելին՝ ի աջակցություն Թեհրանի։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանի դեմ՝ հայտնելով, որ թիրախավորում է խմբավորման ենթակառուցվածքները։ Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 1 միլիոն մարդ տեղահանվել է։

Իսրայելն ավելի վաղ հայտարարել է, որ երկրի բանակը կգրավի Լիբանանի հարավային շրջանները՝ մինչև Լիտանի գետն ընկած հատվածը, և պաշտպանական բուֆերային գոտի կստեղծի։

Իրան

Իսրայելը կօկուպացնի Լիբանանի հարավի մի հատված. պաշտպանության նախարար

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով