ՆԳ նախարարը խոսեց վարորդական քննություններից գոյացող եկամուտների և տեսուչների աշխատավարձերի բարձրացման խնդրի մասին

2 րոպեի ընթերցում

Վարորդական քննություններից գոյացող եկամուտները չեն կարող ուղղվել միայն տվյալ համակարգին, քանի որ դրանք մտնում են ընդհանուր պետական բյուջե։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկին՝ արտահերթ քննություններից գոյացող միջոցների մի մասը ուղղել համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և տեխնիկական համալրմանը։

Պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ արտահերթ քննությունների ներդրումից հետո վեց ամսում շուրջ 11 հազար քաղաքացի օգտվել է այդ հնարավորությունից 16 հազար անգամ, ինչի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել մոտ կես միլիարդ դրամ։

Սարգսյանն առաջարկեց այդ միջոցների մի մասը ուղղել համակարգի բարելավմանը՝ բարձրացնելով աշխատակիցների աշխատավարձերը և ավելացնելով մարզերում քննությունների համար նախատեսված մեքենաների թիվը։

«Չպետք է լինի այնպիսի մոտեցում, որ որևէ կառույցի կողմից գեներացված որևէ միջոցը նպատակային տվյալ կառույցի համար ծառայի։ Սա ընդհանուր պետական բյուջե է, և պետությունը տարվա կտրվածքով ինքն է որոշում, թե դրանք ինչ ուղղություններով ծախսի»,- նշեց Արփինե Սարգսյանը՝ արձագանքելով Հայկ Սարգսյանին։

Միաժամանակ նախարարը հաստատեց, որ համակարգում առկա են աշխատավարձային խնդիրներ։

«Այո, ճիշտ եք նշում, որ աշխատավարձային խնդիրներ կան։ 2025-ին արդեն որոշակի փոփոխություններ իրականացվել են, և որոշակի բարձրացում ենք ունեցել այս առումով։ Առաջիկայում գործարկելու ենք պետություն–մասնավոր նոր մոդել, որի շրջանակներում կանդրադառնանք աշխատավարձային քաղաքականությանը»,- ասաց նա։

 

Հայերեն

Երևանում մեկնարկում է Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլը

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում և Telegram-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

ԱԺ փոխնախագահը Ադրբեջանի՝ խաղաղությանը վնասող հայտարարություններին նույն կերպ պատասխանելը սխալ է համարում

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ