Հայաստան

Հայաստանն ու ԵՄ-ն վերահաստատել են կայուն զարգացման խթանմանն ուղղված համագործակցությունը խորացնելու հանձնառությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու ԵՄ-ն վերահաստատել են կայուն զարգացման խթանմանն ուղղված համագործակցությունը խորացնելու հանձնառությունը

Բրյուսելում մարտի 23-ին կայացել է ԵՄ–Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, քաղաքացիական պաշտպանության, կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերը։

Հայկական պատվիրակությունը գլխավորել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Պատվիրակության կազմում են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, ՏԿԵՆ արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Սարոյանը, ՆԳՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության վարչության պետի տեղակալ Արմեն Դաշյանը, Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, ԱԳՆ Եվրոպական ինտեգրման վարչության ԵՄ հետ ոլորտային համագործակցության բաժնի կցորդ Ալբինա Մուրադյանը, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության խորհրդական Հենրիկ Երիցյանը։

Եվրոպական միության կողմից նիստը նախագահել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դերեն Դերյան։

Նիստի ընթացքում խոսքով հանդես եկավ նաև Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու և խորացնելու Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ ուղղված կայուն զարգացման խթանմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և տարածաշրջանային դիմակայունության բարձրացմանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում