Հայաստանի անտառագետները, ջրաբաններն ու օդերևութաբանները համատեղ նշեցին իրենց մասնագիտական տոները

4 րոպեի ընթերցում

Երևանում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, նվիրված՝ Օդերևութաբանության համաշխարհային և Հայաստանում անտառագետի, ջրաբանի և օդերևութաբանի օրերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման բացմանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոների առթիվ, կարևորեց նրանց աշխատանքը ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։

«Վերջին տարիների տվյալները վկայում են գլոբալ ջերմաստիճանի շարունակական աճի մասին, ինչը մեծացնում է ծայրահեղ եղանակային երևույթների հաճախականությունն ու ուժգնությունը։ Այս իրողությունը պահանջում է առավել համախմբված և համակարգված աշխատանք, հիմնված գիտական տվյալների և ճշգրիտ դիտարկումների վրա։ Եղանակը սահմաններ չի ճանաչում, իսկ բնության առջև կանգնած մարտահրավերները համընդհանուր են։ Այս պայմաններում առավել քան երբևէ կարևորվում են դիտարկումները, տվյալների փոխանակումը և միջազգային համագործակցությունը։ Դրանք հնարավորություն են տալիս կայացնել տեղեկացված որոշումներ, ուղղված՝ մեր համայնքների, տնտեսության և բնական ռեսուրսների պաշտպանությանը»,-ասաց նախարարը։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի խոսքով՝ օդերևութաբանները, ջրաբանները և կլիմայագետները ողջ աշխարհում ծառայում են հասարակության անվտանգությանը, քանի, որ եղանակային, կլիմայական և հիդրոլոգիական վտանգները չեն ճանաչում պետական կամ քաղաքական սահմաններ։

Նրա դիտարկմամբ՝ կլիմայի փոփոխությունը ներկայում իրական և անհերքելի սպառնալիք է երկրագնդի համար։

Համաձայն Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալների՝ 2025 թվականը համարվել է երրորդ ամենատաք տարին, սկսած՝ 1850 թվականից։

«Հայաստանը նույնպես բացառություն չէ։ Մեր երկրում վերջին տասնամյակներին դիտված ջերմաստիճանի տեմպերը գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշները, իսկ կլիմայական անոմալիաները դարձել են ավելի հաճախակի։ Մասնավորապես՝ 2024-2025 թվականների ձմեռը համարվեց ամենաչորը ողջ դիտարկումների ընթացքում։ Ծայրահեղ տաք և չոր էր նաև անցյալ տարվա նոյեմբերը։ Այս իրողությունների ֆոնին ճշգրիտ դիտարկումներն ու հուսալի կանխատեսումներն ունեն կենսական նշանակություն հնարավոր աղետները կանխելու և կյանքեր փրկելու համար»,-ասաց Ազիզյանը՝ կարևորելով կլիմայական տեղեկատվության մշակումը, դիտարկման ցանցի բարելավումն ու ինտեգրումը միջազգային մակարդակներում, որոնք ուղղված են կլիմայական ռիսկերի նվազեցմանը և կայուն զարգացման ապահովմանը։

Միջոցառմանն ամփոփվեցին կառույցի անցած տարվա գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա անելիքները։

Այնուհետև՝ մասնագիտական տոների կապակցությամբ շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնվեցին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցների։

Տեղի ունեցավ նաև «Դիտարկիր այսօր՝ պաշտպանիր վաղվա օրը» խորագրով թեմատիկ մրցույթի հաղթող երեխաների պարգևատրում։

«Դիտարկիր այսօր՝ պաշտպանիր վաղվա օրը»։ Մրցույթին ներկայացվող նկարները պետք է արտացոլեն բնության հետ կապված երևույթները՝ եղանակ, ջուր, անտառներ կամ շրջակա միջավայրի պաշտպանություն։

Հայերեն

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին