Քաղաքականություն

Հայաստան-Թուրքիա երկխոսությունը հասունացել է այնքան, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն. Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Թուրքիա երկխոսությունը հասունացել է այնքան, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը հասունացել է բավարար չափի, որպեսզի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և սահմանն ամբողջությամբ բացվի։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳ նախարարն այդ մասին ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։ 

«Թուրքիա-Հայաստան երկխոսությունը հասունացել է բավարար չափի, որպեսզի զուգահեռ այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում, լինի նաև ամբողջական վերջնարդյունքը, այն է՝ երկու երկիրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի ամբողջական բացումը։ Այստեղ վեճ չկա, և մենք սա Թուրքիայի մեր գործընկերներին էլ ենք ասում»,- ասել է Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում