Քաղաքականություն

Հայաստանը դիմել է ԵՄ-ին Խաղաղության եվրոպական հիմնադրամից երրորդ անգամ աջակցություն ստանալու համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանը դիմել է ԵՄ-ին Խաղաղության եվրոպական հիմնադրամից երրորդ անգամ աջակցություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանը դիմել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից երրորդ անգամ աջակցություն ստանալու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է երկրորդ աջակցությունը։ Մենք արդեն դիմել ենք երրորդ աջակցության համար»,-ասաց Միրզոյանը։

Հայաստանը ԵՄ խաղաղության եվրոպական հիմնադրամից առաջին անգամ աջակցություն է ստացել 2024 թվականի հուլիսին՝ 10 միլիոն եվրոյի չափով, որի նպատակն էր դաշտային մոդուլային ճամբարի ստեղծումը, ինչը ներառում էր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

Երկրորդ աջակցությունն՝ արդեն 20 միլիոն եվրոյի չափով, Հայաստանը ստացել է 2026 թվականի հունվարին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում