ՄՍԾ աշխատակիցը մեկ ամսվա նպաստի չափով կաշառքի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ապօրինի գործողությունների համար ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք և հափշտակություն: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը  Լոռու մարզի բնակչի կողմից նպաստ ստանալու գործընթացը չդադարեցնելու համար, 2022 թվականին որպես կաշառք ստացել է նրա մեկ ամսվա նպաստի չափով գումար՝ դրա դիմաց չարձանագրելով վերջինիս կողմից ՍՊԸ-ում աշխատելու և խոշոր եղջերավոր անասուններ ունենալու հանգամանքները, ինչպես նաև կազմել և հաստատել է պաշտոնական շրջանառության ենթակա կեղծ արձանագրություն։ 

Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև հիշյալ պաշտոնյայի կողմից նույն բնակավայրի մեկ այլ բնակչից կրկին մեկ ամսվա նպաստի գումարի չափով կաշառք ստանալու դեպք: Արդյունքում՝ Լոռու մարզի երկու բնակիչներ ստացել են ընդհանուր 786.000 ՀՀ դրամի չափով նպաստի գումար: 

Միասնական սոցիալական ծառայության աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով (2 դրվագ), 255–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով (2 դրվագ) և 445–րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Լոռու մարզի 3 բնակիչներին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել