ՆԱՏՕ-ն չի կարող հաստատել Իսրայելի պնդումները, որ իրանական հրթիռներն ունակ են հասնելու եվրոպական մայրաքաղաքներ. Ռյուտե

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքն ուսումնասիրում է Իսրայելի այն պնդումները, թե Իրանն ունի հրթիռներ, որոնք ունակ են թիրախավորելու եվրոպական մայրաքաղաքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CBS News-ի Face the Nation հաղորդման հետ զրույցում։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Թեհրանն ունի հրթիռներ, որոնք կարող են հասնել Լոնդոն, Փարիզ և Բեռլին։

«Այս պահին մենք դա չենք կարող հաստատել, այդ պատճառով ուսումնասիրում ենք։ Բայց եթե դա ճիշտ լինի, ապա դա ևս մեկ վկայություն է, որ այն, ինչ անում է նախագահը (խմբ.՝ Դոնալդ Թրամփը)՝ ոչնչացնելով Իրանի բալիստիկ հրթիռների կարողությունները, ոչնչացնելով միջուկային կարողությունները, կարևոր է», - ասել է Ռյուտեն:

Նա հավելել է, որ եթե Իրանն ունենա միջուկային հնարավորություններ՝ հրթիռային կարողությունների հետ մեկտեղ, ապա դա «ուղիղ սպառնալիք, գոյութենական սպառնալիք կլինի Իսրայելի, տարածաշրջանի, Եվրոպայի համար, ինչպես նաև աշխարհի կայունության համար»։

Ռյուտեն նաև նշել է՝ իրենք վստահ են, որ Իրանը մոտ է այդ կարողությունն ունենալուն։ Նա որպես օրինակ է բերել Իրանի կողմից երկու բալիստիկ հրթիռներով հարվածը Հնդկական օվկիանոսում բրիտանական և ամերիկյան ուժերի կողմից համատեղ օգտագործվող Դիեգո Գարսիայի ավիաբազայի ուղղությամբ, որը, սակայն, չի հասել նպատակակետին։ ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքով՝ այս հարվածը դեռ գնահատվում է։

Մարկ Ռյուտեն նաև հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի առաջնորդությամբ 22 երկիր համաձայնել է մասնակցել Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունն ապահովելու նախաձեռնությանը։ Այժմ սա պլանավորման փուլում է։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով