Թրամփը Իրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը բացելու համար

1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 48 ժամ է տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն այդ մասին գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

«Եթե Իրանն առանց սպառնալիքների 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայանները՝ սկսած ամենամեծից»,- գրել է Թրամփը։

 

Հայերեն Русский