ԱՄԷ-ն հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի և Իրանի կողմից ֆինանսավորվող «ահաբեկչական ցանց» է վերացրել

2 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ​​անվտանգության ծառայությունը մարտի 20-ին հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ»-ի և Իրանի կողմից ֆինանսավորվող և ղեկավարվող «ահաբեկչական ցանցի» վերացման և դրա անդամների ձերբակալման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է էմիրաթական ​​WAM լրատվական գործակալությունը։

ԱՄԷ-ն մեղադրել է ձերբակալված անձանց «երկրի ներսում կեղծ բիզնեսի քողի տակ գործելու և ազգային տնտեսություն ներթափանցելու ու երկրի ֆինանսական կայունությանը սպառնացող արտաքին սխեմաներ իրականացնելու համար»։

Գործակալությունը պարզաբանում է, որ ցանցը, գործելով «Հեզբոլլահ»-ի և Իրանի հետ կապված արտաքին դերակատարների հետ նախապես մշակված ռազմավարական սխեմայով, խախտել է փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և ազգային անվտանգությանը սպառնացող տնտեսական և իրավական կարգավորումները։

Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ազգային տնտեսությունը կամ քաղաքացիական ինստիտուտներն ահաբեկչական կամ դավադրության նպատակներով շահագործելու ցանկացած փորձի դեմ իրենք կգործեն վճռականությամբ և ուժով՝  թույլ չտալով որևէ արտաքին միջամտություն, որը կսպառնա պետության անվտանգությանը կամ կայունությանը։

Հրապարակվել են հինգ բանտարկյալների լուսանկարները՝ առանց նրանց ինքնությունը նշելու։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով