Պատրաստ եմ հավաքականին տալ այն ամենն, ինչին ունակ եմ. ֆուտբոլի ընտրանու նորեկ Կառլեն Հովհաննիսյան

7 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Կառլեն Հովհաննիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր ընտրական փուլից առաջ ընկերական խաղեր կանցկացնի: Եղիշե Մելիքյանն առաջիկա ընկերական խաղերի համար թիմ է հրավիրել 6 նորեկի: Նրանցից մեկը Երևանի «Փյունիկ»-ի 20-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանն է:

«Արմենպրես»-ի թղթակիցը ֆուտբոլիստի հետ զրուցել է ֆուտբոլում առաջին քայլերի, «Փյունիկ»-ի ներուժի, հավաքականից հրավեր ստանալու, Եղիշե Մելիքյանի ու Արտակ Օսեյանի հետ աշխատանքի մասին:

-Կառլեն, ե՞րբ է եղել Ձեր առաջին քայլը ֆուտբոլում:

-Դեռևս փոքր տարիքից շատ էի հետաքրքրվում ֆուտբոլով, ինչպես բոլոր մանուկները, ովքեր սիրում են բակում ֆուտբոլ խաղալ: Ինձ գնդակով հիշում եմ, երբ դեռ 5-6 տարեկան էի: Իմ բախտը բերել է, քանի որ մորեղբայրս էլ ժամանակին ֆուտբոլով է հետաքրքրվել ու ինձ հետ էլ ինչ-որ ժամանակ աշխատել է: Հենց այդ տարիներից էլ շատ սիրել եմ ֆուտբոլը, ու հետո նաև ժամանակի հետ սիրելի ակումբ էլ ունեցա` Լոնդոնի «Արսենալ»-ը:

-Իսկ ե՞րբ սկսեցիք հաճախել «Փյունիկ»-ի ակադեմիա:

-Իմ առաջին քայլերն արել եմ հենց «Փյունիկ»-ի ակադեմիայում ու մինչ օրս էլ այստեղ եմ: «Փյունիկ»-ն իմ երկրորդ տունն է: Առաջին անգամ այստեղ եկա 6 տարեկանում: Ինձ իմ տանն եմ զգում:

Փյունիկ»-ն այժմ ներքին առաջնությունում երկրորդ տեղում է: Ի՞նչ խնդիր կա թիմի առջև դրված, ի՞նչ նպատակ ունեք այս մրցաշրջանի համար:

-Վստահ եմ՝ գիտեք, որ մյուս թիմերի հետ համեմատ մենք մեկ հանդիպում քիչ ենք անցկացրել ու եթե այդ մեկ հանդիպումն էլ հաշվի առնենք, ապա իմ կարծիքով մենք առաջին տեղում կլինեինք: Ըստ իս՝ մեր առաջին տեղում լինելը լիովին համապատասխանում է մեզ, մեր ներուժին: Մեզ մոտ թիմային հրաշալի մթնոլորտ է, աշխատում ենք ինչպես մեկ թիմ ու օրեցօր ավելի ենք ուժեղանում: «Փյունիկ»-ը միանշանակ պայքարելու է չեմպիոնության համար ու նաև գավաթի խաղարկությունում էլ ենք ձգտելու առավելագույնին:

-Իսկ, ըստ Ձեզ, ինչպիսի՞ ներքին առաջնություն ունի Հայաստանի Պրեմիեր լիգան ու ի՞նչ զարգացում է ապրել տարիների ընթացքում:

-Ամեն տարի ներքին առաջնությունն ավելի է լավանում` բարձրանում է մակարդակը: Պրեմիեր լիգան այժմ առավել մրցունակ է դարձել ու այն հսկայական ֆինանսական ներդրումները, որոնք կատարում են ակումբներն, այժմ երևում է առաջնության խաղամակարդակի վրա: Տարիների հետ ներքին առաջնությունում խաղալն ավելի դժվար է դառնում ու հայկական ակումբներն առավել մրցունակ են դառնում  եվրագավաթներում:

-Կառլեն, ովքե՞ր են լինելու Հայաստանի այս տարվա առաջնության չեմպիոնի հիմնական հավակնորդները:

-Ակնհայտ է, որ այս պահի համար չեմպիոնի հիմնական հավակնորդները 5 ակումբներ են` «Փյունիկ»-ը, «Ուրարտու»-ն, «Նոա»-ն, «Արարատ-Արմենիա»-ն ու «Ալաշկերտ»-ը: Այս պահին թիմերից յուրաքանչյուրն էլ իր ներուժով մոտ է չեմպիոնությանը:

-Մրցաշրջանի սկզբում Արտակ Օսեյանը գլխավորեց «Փյունիկ»-ը: Ինչպիսի՞ ֆուտբոլային փիլիսոփայության կրող է նա:

-Արտակ Օսեյանը մեծ ուժ է տալիս «Փյունիկ»-ին, նաև անձնապես՝ ֆուտբոլիստներին: Նրա խաղային գաղափարախոսությունը բուն գնդակով խաղն է: Ինձ շատ հոգեհարազատ է նրա խաղաոճը: Նրա գլխավորությամբ «Փյունիկ»-ի աճն ակնհայտ է:

-Առաջին անգամ Ձեր կարիերայում ազգային հավաքականում հանդես գալու հրավեր եք ստացել: Ի՞նչ խորհուրդ ունի այն Ձեզ համար:

-Իմ առաջին արձագանքը, բնականաբար, ուրախությունն էր ու նաև՝ հպարտությունը․ ինչ-որ ճանապարհ ունեմ անցած, որ այժմ հավաքականից հրավեր եմ ստանում: Յուրաքանչյուր հավաքականում խաղալը՝ լինի դա պատանեկան, թե երիտասարդական թիմ, ինձ համար ազգը ներկայացնելու միջոց է: Ազգային հավաքականում խաղալն ինձ համար ավելի վեհ գաղափար է: Պատրաստ եմ հավաքականին տալ ամեն ինչ, ինչին ունակ եմ: Ձգտելու եմ ավելի լավը դառնալ ամեն օր ու այդ ամենը հանուն ֆուտբոլի ու հավաքականի:

-Եղիշե Մելիքյանի հետ աշխատանքի փորձ ունեք, երբ նա մարզում էր «Փյունիկ»-ը: Հե՞շտ է աշխատել նրա հետ ու ինչի՞ կարող է հասցնել նա թիմին:

-Թեպետ Մելիքյանի հետ աշխատել եմ «Փյունիկ»-ում, բայց շատ քիչ ժամանակահատված: Բայց նույնիսկ այդ ժամանակահատվածում շատ բան եմ սովորել նրանից: Մելիքյանը հրաշալի առաջնորդ է, շատ բացառիկ մարզչական որակներ ունի: Նա իսկապես շատ բան կարող է տալ հավաքականին ու ֆուտբոլիստներին: Հավատում եմ՝  նրա գլխավորությամբ հավաքականը կկարողանա մասնակցել մեծ մրցաշարի:

-Այժմ Եղիշե Մելիքյանը սերնդափոխություն է անում՝ Հայաստանի ներքին առաջնության ֆուտբոլիստներին հնարավորություն ընձեռելով: Ի՞նչը կարող է հավաքականի հաղթաթուղթը դառնալ ապագայում:

-Իմ կարծիքով՝ Հայաստանի հավաքականի սերնդափոխությունը կարող է հաջող լինել, քանի որ ինքս Մ21 տարեկանների թիմում տեսնում եմ մեծ ներուժ ունեցող ֆուտբոլիստների: Հայաստանի հավաքականի հաղթաթուղթն ապագայում կարող է լինել միասնականությունն ու հավատը մեր արած գործի նկատմամբ:

-Կառլեն, ո՞ւմ եք զանգում առաջինը լավ լուր ստանալիս:

-Ծնողներիս:

-Ո՞վ է  բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

-Լիոնել Մեսին:

-Ենթադրաբար, Ձեր կյանքը կախված է մի 11 մետրանոց հարվածից, որը դուք չեք իրացնելու: Ո՞ւմ կվստահեք այն:

- Բրունո Ֆերնանդեշին:

-Եթե հնարավորություն ունենայիք զրուցելու հայոց պատմության որևէ կերպարի հետ, ո՞վ կլիներ նա:   

-Տիգրան Մեծը:

-Ո՞ր ֆուտբոլիստի հետ կուզենայիք խաղալ մեկ թիմում, ում հետ չեք խաղացել:

-Հայերից` Հենրիխ Մխիթարյանը, իսկ համաշխարհային ֆուտբոլիստներից նրանց հետ, ովքեր խաղացել են «Արսենալ»-ում:

-Կառլեն, Ձեզ հաջողություն եմ մաղթում ազգային թիմում և շնորհակալություն զրույցի համար:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Կառլեն Հովհաննիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Կառլեն Հովհաննիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Կառլեն Հովհաննիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Կառլեն Հովհաննիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Կառլեն Հովհաննիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Կառլեն Հովհաննիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Կառլեն Հովհաննիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Կառլեն Հովհաննիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Կառլեն Հովհաննիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Կառլեն Հովհաննիսյան

 

Հայերեն العربية Español

Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ միջպետական ճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ

Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին

Լևոն Ազիզյանը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս առաջնորդվել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական կանխատեսումներով

Պարեկային ծառայությունը 2026 թվականի առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն

Հուլիսի 25-ին Դիլիջանում տեղի կունենա Green Rock-ի նոր հյուրանոցի հիմնարկեքի արարողությունը