Միացյալ Նահանգներ

ԱՄՆ նախագահը խոսել է Մերձավոր Արևելք զորքեր ուղարկելու մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահը խոսել է Մերձավոր Արևելք զորքեր ուղարկելու մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելք ամերիկյան զորքեր ուղարկելու ծրագրեր չունի, սակայն ունենալու դեպքում էլ չի բացահայտի նման որոշումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը նման հայտարարությունն արել է Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիշիի հետ հանդիպման ժամանակ։ 

Դոնալդ Թրամփը նշել է, որ ակնկալում է՝ Ճապոնիան կմասնակցի հակամարտությանը՝ հավելելով, որ իրավիճակը շուտով կավարտվի։ 

ԱՄՆ նախագահը նաև Իրանի դեմ մարտական ​​գործողություններն «էքսկուրսիա» է անվանել։ 

«Ես զորքեր չեմ ուղարկում ոչ մի տեղ, և եթե ուղարկեի, չէի խոսի դրա մասին», - ասել է Թրամփը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում