Իրան

Իրանն ԱՄԷ-ից փոխհատուցում է պահանջել նրա տարածքից ԱՄՆ-ի հարվածների պատճառած վնասի համար

1 րոպեի ընթերցում

Իրանն ԱՄԷ-ից փոխհատուցում է պահանջել նրա տարածքից ԱՄՆ-ի հարվածների պատճառած վնասի համար

Իրանն Արաբական Միացյալ Էմիրություններից փոխհատուցում է պահանջում ԱՄԷ տարածքից հասցված ամերիկյան հարվածների պատճառած վնասի համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հղած նամակում։

«Արաբական Միացյալ Էմիրությունների անօրինական գործողությունները միջազգային ասպարեզում հանգեցրել են նրանց միջազգային իրավական պատասխանատվության և պահանջում են հատուցում, ներառյալ Իրանին պատճառված բոլոր նյութական և ոչ նյութական վնասների փոխհատուցման վճարը», - նամակից հատված է մեջբերել NourNews գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում