Ավարտվեց Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի երևանյան միջազգային մրցաշարը

2 րոպեի ընթերցում

Երկօրյա պայքարից հետո Երևանի «Դինամո» մարզահամալիրում ավարտվեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ու Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով կազմակերպած,  ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան 5-րդ միջազգային հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս տարի մրցաշարն անցկացվում էր մինչև 20 տարեկան ըմբիշների համար: Լյովա Վարդանյանի անվան 5-րդ միջազգային հուշամրցաշարին 2026 թվականին մասնակցում էին 8 երկրի` (Հայաստան, Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան, Բելառուս, Մոլդովա, Ռուսաստան, Ղրղզստան) 140 ըմբիշներ:

«Այս տարի առաջնությանը մասնակցող հավաքականների բավականին ուժեղ կազմ էր հավաքվել: Իր ուժեղագույն կազմով էր ներկայացել Ռուսաստանի հավաքականը, որտեղ ամենաշատ մասնակիցներն ունեինք: Սա արդեն 5-րդ տարին է, որ անցկացնում ենք հորս անվան այս մրցաշարը, ինչի համար իսկապես ուրախ եմ ու շնորհակալ ըմբշամարտի ֆեդերացիային ու Երևանի քաղաքապետարանին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ավետիք Վարդանյանը:

Ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթողներ դարձան` Արսլանգ Ջիվլեև (57 կգ` Ռուսաստան), Գագիկ Ղազարյան (61 կգ` Հայաստան), Մագոմեդ Իսաև (65 կգ` Ռուսաստան), Ադիլ Տաբիլիև (70 կգ` Ռուսաստան) Ինալ Չելդիև (74 կգ`Ռուսաստան), Իսմաիլ Էլիսխանով (79 կգ` Ռուսաստան) Ահմադ Մուկուտով (86 կգ` Ռուսաստան), Անդրեյ Չակերյան (92 կգ` Ռուսաստան) Շարաբուդտին Օմարով (97 կգ` Ռուսաստան), Արթւոր Բեկոև (120 կգ` Ռուսաստան):

 

 

 

Հայերեն

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին