Իրան

Իրանում ԱՄՆ-ի օգտին լրտեսելու մեղադրանքով չորս մարդ է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Իրանում ԱՄՆ-ի օգտին լրտեսելու մեղադրանքով չորս մարդ է ձերբակալվել

Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ ազգային անվտանգության գործողությունների շրջանակում ձերբակալել ԱՄՆ-ի համար ենթադրաբար աշխատող չորս լրտեսի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Մասնավորապես, նախարարությունից հայտնել են, որ Իրանի 26 նահանգում իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է ընդդիմադիր և շահական Իրանի կողմնակից 111 անձ, որոնցից առգրավվել է զգալի քանակությամբ զենք։

«Բացի այդ, Համադան և Արևմտյան Ադրբեջան նահանգներում նույնականացվել և ձերբակալվել է ԱՄՆ ռեժիմի և նրա պրոքսի ծառայությունների չորս լրտես», - ասվում է հայտարարության մեջ։

Իրանական կողմից նշել են, որ ենթադրյալ լրտեսները «թշնամուն հաղորդում էին շտաբների, սարքավորումների և անվտանգության ուժերի տեղակայման մասին տեղեկություններ»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում