Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական հաջողությունների պայմաններում ԱՄՆ-ն այլևս ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը չունի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների հաջողության պայմաններում այլևս չունեն ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը և չեն ցանկանում այն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social-ի էջում կատարած գրառման մեջ։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում դաշնակիցների մեծ մասը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ չի ցանկանում միջամտել Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ռազմական գործողությանը, չնայած՝ գրեթե բոլոր երկրները վճռականորեն աջակցում են իրենց գործողություններին և կարծում են, որ Իրանին ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ միջուկային զենք ունենալ։

«Այնուամենայնիվ, նրանց գործողությունները ինձ չեն զարմացնում, քանի որ ես միշտ ՆԱՏՕ-ն, որտեղ մենք տարեկան հարյուրավոր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում հենց այդ երկրների պաշտպանության համար, ես միշտ համարել եմ միակողմանի երթևեկությամբ փողոց։ Մենք կպաշտպանենք նրանց, բայց իրենք ոչինչ չեն անի մեզ համար, հատկապես՝ դժվար պահին։ Բարեբախտաբար, մենք ոչնչացրել ենք Իրանի բանակը։ Ոչնչացված են նրանց ռազմածովային, ռազմաօդային ուժերը, հակաօդային պաշտպանության համակարգերն ու ռադարները, և, թերևս ամենակարևորը, չկան նրանց առաջնորդները գրեթե բոլոր մակարդակներում, որպեսզի այլևս երբեք չսպառնան մեզ, մեր մերձավորարևելյան դաշնակիցներին կամ ողջ աշխարհին։

Մեր ռազմական հաջողությունների պայմաններում մենք այլևս «կարիք չունենք» և չենք ցանկանում ՆԱՏՕ-ի երկրների օգնությունը։ Մենք երբեք էլ դրա կարիքը չենք ունեցել»,-նշել է ԱՄՆ նախագահը, հավելելով, որ նույնը վերաբերում է նաև Ճապոնիային, Ավստրալիային և Հարավային Կորեային։

«Ավելին, հանդես գալով որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ աշխարհի, անկասկած, ամենահզոր երկրի ղեկավար, կասեմ՝ մեզ ոչ մեկի օգնությունը պետք չէ»,-գրել է Թրամփը։

 

Հայերեն العربية Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս