Տնտեսություն

ՀՀ քաղաքացիները նախապես կկարողանան արգելափակել իրենց անվամբ վարկի ձևակերպումը. ԿԲ նախագահ

1 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքացիները նախապես կկարողանան արգելափակել իրենց անվամբ վարկի ձևակերպումը. ԿԲ նախագահ

Հայաստանի քաղաքացիները հուլիսի 1-ից հնարավորություն կունենան արգելափակել իրենց անվամբ ցանկացած վարկի ձևակերպումը, ինչը նրանց հնարավորություն կտա խուսափել զեղծարարների ցանցում հայտնվելուց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 17-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Հուլիսի 1-ից հնարավորություն ենք ստեղծելու քաղաքացիների համար, որպեսզի նրանք կարողանան փակել իրենց կողմից որևէ վարկային պրոդուկտի օգտագործումը: Բայց հետո էլ պետք է գնան բանկ, որպեսզի կարողանան ակտիվացնել դա: Այս մոտեցումը նրանց կպաշտպանի, բայց միաժամանակ կբարձրացնի ծախսերը»,- նշեց նա:

Մարտին Գալստյանը չբացառեց նաև, որ այս տարի կարող են խստացվել բանկերում քաղաքացիների նույնականացման պահանջները, որոնք, սակայն, հանգեցնելու են ավելի շատ ժամանակի և ռեսուրսների վատնման: Նա ընդգծեց, որ ցանկացած պարագայում խաբեբաներից խուսափելու լավագույն միջոցը զգոնությունը պահպանելն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում