Իսրայելի նախագահը տարածաշրջանի համար շրջադարձային է համարում Իրանի դեմ պատերազմը

3 րոպեի ընթերցում

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Agency France Presse-ին (AFP) տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան պետք է աջակցի լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման դեմ պայքարին՝ իսրայելական զորքերի կողմից Լիբանանի հարավում ցամաքային գործողությունների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

«Եվրոպան պետք է հենց հիմա աջակցի «Հեզբոլլահ»-ին արմատախիլ անելուն ուղղված ցանկացած ջանքի, - ասել է նա։ - Նրանք պետք է հասկանան, որ եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, երբեմն պետք է հաղթել պատերազմում»։

Դրա հետ մեկտեղ Հերցոգը «շատ դրական» է համարել Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը։

«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ բանակցությունները կայանան», - ասել է Հերցոգը։

Մինչ այժմ Իսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, հրապարակավ ոչ մի ազդակ չի տվել այն մասին, որ Բեյրութի հետ բանակցություններն օրակարգում են, նշում է AFP-ն։

Ընդհանուր առմամբ, խոսելով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության մասին՝ Իսրայելի նախագահը հայտարարել է, որ այն «շրջադարձային պահ է դարձել ամբողջ տարածաշրջանի համար»։

«Մենք գտնվում ենք պատմական քառուղում, երբ անվերջ պատերազմներից, արյունահեղությունից և ահաբեկչությունից ավելի քան մի ամբողջ սերունդ հետո այս ամենի արմատական ​​պատճառը, որը բխում է Թեհրանից, կարգելափակվի ու կկանգնեցվի, և տարածաշրջանի զարգացման ամբողջ ուղղությունը կփոխվի», - հավելել է Հերցոգը։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Իրանին հարվածների ֆոնին լիբանանյան «Հեզբոլլահ»-ը սկսել է գրոհներ իրականացնել Իսրայելի դեմ, որին Իսրայելը պատասխանել է՝ հարվածելով Բեյրութին և Լիբանանի այլ շրջաններին, ինչպես նաև սահմանափակ ցամաքային գործողություն սկսելով Լիբանանի հարավում։

Հայերեն Русский

Սիրիահայ գործարարը Երևանի Մատենադարանին է ընծայաբերել 1491 թվականին գրչագրված Շարակնոց

ԵԱՏՄ-ն կուսումնասիրի Հորդանանի, ՀԱՀ-ի և Զիմբաբվեի հետ ազատ առևտրի համաձայնագրերը

Առողջապահության նախարարն անդրադարձել է Բյուրեղավանում և Ծավ բնակավայրում արձանագրված ջրի որակի խախտումներին

Կանադան ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը

Երևանում մեկնարկել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովը

Չինաստանից՝ Հայաստան. հեռավար վիրահատություն «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Մեցոլան խոսել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի՝ ԵՄ ասոցացված անդամներ դառնալու հնարավորության մասին

Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը