ԵՄ-ն չի ցանկանում ակտիվորեն մասնակցել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին. Կալաս

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը չի նախատեսում ընդլայնել և Հորմուզի նեղուցում տարածել Կարմիր ծովում գործող «Վահաններ» (Aspides) առաքելությունը, որը ստեղծվել է 2024 թվականին միջազգային նավագնացությունը Եմենի հութիների հարձակումներից պաշտպանելու համար, քանի որ չի ցանկանում մասնակցել Մերձավոր Արևելքում հակամարտությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին է Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցը շատ կարևոր առաջնահերթություն է, և գագաթնաժողովի ժամանակ քննարկվել է այդ տարածաշրջանում նավագնացությունը պաշտպանելու հարցը, այնուամենայնիվ, ԵՄ-ն չի ցանկանում ներգրավվել Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության մեջ։

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Եվրոպայի պատերազմը չէ։ Ինչպես ասացի, մենք ունենք «Վահաններ» գործողությունը Կարմիր ծովում։ Քննարկումն այն մասին էր, որ այն պետք է ուժեղացվի, քանի որ այն շատ ռազմածովային միջոցներ չունի և պետք է ավելի շատ ունենա։ Սակայն քննարկումն այն մասին՝ արդյոք մենք այս մանդատը տարածում ենք նաև Հորմուզի նեղուցի վրա՝ Մասկատի գծից հյուսիս, անդամ պետությունների կողմից դա անելու ցանկություն չկար։ Ինչպես ասացի, ոչ ոք չի ցանկանում ակտիվորեն մասնակցել այս պատերազմին։ Եվ, իհարկե, բոլորը մտահոգված են, թե ինչպիսին կլինի արդյունքը», - Կալասի խոսքերն է մեջբերում ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը։

ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ աշխատանք է տարվում դիվանագիտական լուծումներ գտնելու ուղղությամբ։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ծավալած ռազմական գործողությունների և Իրանի պատասխան հարվածների պատճառով փակվել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների 20%-ը։ Սա հանգեցրել է նավթի գնի կտրուկ աճի։

Հայերեն English Русский

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը