Իրան

Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ Իրանի դեմ հակամարտությանը չաջակցելու համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ Իրանի դեմ հակամարտությանը չաջակցելու համար

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է, որ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ հրաժարվել են աջակցել Իրանի դեմ հակամարտությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը նշել է Սպիտակ տանը տեղի ունեցած նիստի ընթացքում։

«Մենք 40 տարի պաշտպանել ենք այդ երկրներին, ծախսելով տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Ես այս մասին կտեղեկացնեմ Ներկայացուցիչների պալատին և Սենատին և կհարցնեմ՝ ինչո՞ւ ենք մենք պաշտպանում այդ երկրներին, որոնք չեն պաշտպանում մեզ։ Ես միշտ զգացել եմ, որ ՆԱՏՕ-ն թույլ տեղ է»,- նշել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջիկայում կնշի այն երկրները, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել Վաշինգտոնին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում, եթե դաշինքի անդամ երկրները չաջակցեն ԱՄՆ-ին Հորմուզը բացելու հարցում։ Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հրաժարվել են իրենց ռազմանավերն ուղարկել Հորմուզի նեղուց։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում