Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ»-ի պաշտոնյաները կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է,  որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետերից մեկը անտառապահի հետ խմբի կազմում, ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողների օգտին ապօրինի անգործության համար, վերջիններիս կողմից ապօրինի ծառահատումներն անխոչընդոտ իրականացնելու դիմաց պարբերաբար կաշառք են ստացել նրանցից:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անտառապետը, երկու քաղաքացու կողմից իրականացված ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց, 2023 թվականի հոկտեմբերին որպես կաշառք պահանջել է 105.000 ՀՀ դրամ՝ դրա մի մասը անտառապահին փոխանցելու նպատակով: Բացի այդ, բացահայտվել է անտառապետի և անտառապահի կողմից խմբի կազմում նույն ժամանակահատվածում ապօրինի ծառահատումների դիմաց կաշառք ստանալու ևս մեկ դեպք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Քրեական վարույթով պարզվել է նաև, որ հիշյալ անտառապետը, իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական շահերի և իր պաշտոնավարման ընթացքում չի արձանագրել անտառնտեսության տարածքում այլ անձանց կողմից իրականացվող ծառահատումները, որպեսզի վերջիններս իրավապահ մարմիններին չհայտնեն իր իսկ կողմից կազմակերպված ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրանքներ են ներկայացվել ևս 3 անձի, այդ թվում՝ անտառապահին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նախաքննությամբ բացահայտվել են նաև «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի վերը նշված պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու այլ դրվագներ, որոնցով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել