Միացյալ Նահանգներ

Թրամփը Հորմուզի նեղուցի վերաբացման թեմայով կապի մեջ է «մոտ յոթ» երկրի հետ

1 րոպեի ընթերցում

Թրամփը Հորմուզի նեղուցի վերաբացման թեմայով կապի մեջ է «մոտ յոթ» երկրի հետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ կապի մեջ է «մոտ յոթ» երկրի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան CBS News-ը, այս մասին մարտի 15-ի երեկոյան նախագահը հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ չմանրամասնելով, թե որ երկրների մասին է խոսքը։

Թրամփը նշել է, որ նավթի գները «կսկսեն անկում ապրել, հենց որ այն (խմբ․՝ պատերազմը) ավարտվի, և այն բավականին արագ կավարտվի»։ Այդուհանդերձ, ԱՄՆ ղեկավարը ժամկետների մասին չի խոսել։

Նա խոսել է Իրանին հասցված մեծ վնասի մասին՝ նշելով․ «Եթե մենք հենց հիմա հեռանանք, նրանց վերականգնվելու համար 10 և ավելի տարի կպահանջվի»։ Թրամփը հայտարարել է, որ պատերազմը դեռ ավարտված չէ։

Իրանն արգելել է նավթային լցանավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում սկսեցին իրանական կողմի դեմ՝ պատճառաբանելով պաշտոնական Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակման ծրագրերով։ Ի պատասխան իրանական կողմը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին ու Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Պատերազմի հետևանքով տուժել են նաև Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավեր ու լցանավեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում