Այս խաղաղությունից նահանջելը նշանակում է «պատերազմ` հանուն ավելի լավ խաղաղության». Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ «ոչ այսպիսի խաղաղության» մասին կամ «այլ խաղաղությունից» խոսելիս որոշ մարդիկ նկատի ունեն պատերազմ` «հանուն ավելի լավ խաղաղության», ինչն, ըստ վարչապետի, աբսուրդ է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Գորիսում բնակիչների հետ հանդիպմանը։ 

«Ասում են` մենք էլ դեմ չենք խաղաղությանը, բայց ուրիշ խաղաղության։ Այս խաղաղությունից նահանջելը, այս խաղաղությունից շեղվելը նշանակում է բոլորովին այլ բան։ Դա նշանակում է պատերազմ` հանուն ավելի լավ խաղաղության։ Իրենք այդպես չեն ասում, բայց փաստացի դա է ստացվում։ Ասում են` մենք ավելի լավ խաղաղություն ենք ուզում։ Ինչպե՞ս։ Ի՞նչ է ավելի լավ խաղաղությունը։ Այդ մարդկանց խոսույթը վերլուծելով` ես գալիս եմ հետևյալ եզրակացության. մարդիկ ուզում են պատերազմ` հանուն ավելի լավ խաղաղության։ Դա աբսուրդ է», - նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` որոշ մարդիկ ասում են, թե իշխանությունները բավարար չափով ուժեղ չեն, ուրիշներն էլ ասում են` բռնակալական իշխանություն է։ 

«Դա նշանակում է, որ մենք ճիշտ բալանսի վրա ենք։ Ես համաձայն եմ, թույլ իշխանությունն աղետ է։ Բայց երբ ասում են` իշխանությունը միջազգայնորեն թույլ է... Ամենապրիմիտիվ օրինակը բերեմ։ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ՀՀ միջազգային օդանավակայանում միայն Հայաստանի սահմանապահ զորքերի զինծառայողներն են։ Բա այդ ուժեղ իշխանությունը չէր մտածե՞լ` օտարերկրացին այցելում է մեր երկիր, օտարերկրյա սահմանապահը սկսում է ծաղրել հյուրին, ու հյուրի միջոցով` ծաղրել երրորդ երկրին։ Բա այդ ուժեղ ղեկավարների, այդ ուժեղ տղամարդկանց տան մուտքի մոտ կա՞ օտարերկրյա անցակետ։ Հիմա Հայաստան-Իրան սահմանային անցակետը նույնպես ամբողջությամբ Հայաստանի սահմանապահների հսկողության տակ է։ Բա այսպիսի թույլ իշխանություն կլինի՞, բռնել իր երկրի միջազգային օդանավակայանի անցակետն ապահովել է հարյուր տոկոս ինքնիշխանությամբ, նույնը` Իրան-Հայաստան սահմանային անցակետը։ Բա այդ ուժեղ իշխանությունը ինչո՞ւ չէր անում դա, ի՞նչն էր պատճառը», - ասաց վարչապետը։

Հայերեն Русский

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները