Ասում են` թե խաղաղությունը արժանապատիվ չի, իսկ Հայաստանի երեսուն տարվա վասալային վիճակը արժանապատի՞վ էր. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ ելակետը պետությունն է` Հայաստանի Հանրապետությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Կապանում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ես էլի եմ ասել։ Մեր անկախության հռչակագիրն իրականում անկախության հռչակագիր չի։ Դա կոնֆլիկտի հռչակագիր է, որովհետև եթե դու պետություն ես հռչակում` ասելով` «քեզ հետ այս խնդիրն ունեմ, քեզ հետ այս խնդիրն ունեմ, քեզ հետ էլ այս խնդիրն ունեմ», դա անկախություն չի։ Որովհետև այդ պայմաններում ի՞նչ ես անում։ Գնում, գտնում ես մի մեծ հովանավոր։ Ասում են, թե խաղաղությունը արժանապատիվ չի։ Իսկ Հայաստանի երեսուն տարվա վասալային վիճակը արժանապատի՞վ էր։ Այսօրվա մեր կոնսոլիդացվող ընդդիմությունն, ըստ էության, հարյուր տոկոսով օտարերկրյա էմիսարներ են։ Մարդիկ եկել իրենց հայրենիքում ներկայանում են որպես օտար շահերի ներկայացուցիչ, ու խոսում են արժանապատվությունից։ Պետք է հասկանանք, որ պետությունը ամենակարևոր բանն է, որ մենք ունենք։ Այսօր մենք կենտրոնացած ենք մեր պետությունը ուժեղացնելու վրա», - ասաց վարչապետը։

 

Հայերեն Русский

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները