Իրանի դեսպանը հաստատել է Հորմուզի նեղուցով հնդկական նավերի անցումն արտոնելու որոշումը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթհալին մարտի 14-ին հաստատել է, որ իր երկիրը թույլատրել է հնդկական որոշ նավերի հատել Հորմուզի նեղուցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Դելիում կայացած կոնֆերանսի ընթացքում։

«Այո, որոշ նավերի թույլատրել ենք անցնել Հորմուզի նեղուցով, բայց այս պահին չեմ կարող ասել, թե հատկապես քանիսին»,- դեսպանի խոսքերը ներկայացրել է India Today-ը։

Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ Իրանը և Հնդկաստանը ունեն ընդհանուր շահեր և այժմ աջակցում են միմյանց։

Մարտի 13-ին լրատվամիջոցները վկայակոչելով աղբյուրների՝ հայտնել էին, որ Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող Shivalik և Nanda Devi նավերին, որոնք տեղափոխում են հեղուկ բնական գազ, անցնել Հորմուզի նեղուցով, որը Թեհրանը գործնականում արգելափակել է իր դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողությունների մեկնարկի պահից։

Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարության ներկայացուցիչ Ռաջեշ Կումար Սինհի տվյալներով՝ ներկայում Պարսից ծոցում մնում է 22 հնդկական նավ։

 

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ