Իրան

Թրամփն անդրադարձել է Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հարցին

1 րոպեի ընթերցում

Թրամփն անդրադարձել է Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հարցին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կավարտվի, երբ անձամբ կզգա, որ դրա ժամանակը եկել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Դոնալդ Թրամփն ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ պարզաբանելով, որ Իրանի դեմ գործողությունները կդադարեցվեն, երբ ինքն ինտուիտիվ կզգա, որ այդ պահը հասունացել է։

ԱՄՆ նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ նավթի և այլ ապրանքների գները կսկսեն նվազել գործողության ավարտից անմիջապես հետո։

 «Մենք անմիջապես կվերադառնանք նախկին իրավիճակին, երբ սա ավարտվի և ես չեմ կարծում, որ դա երկար ժամանակ կպահանջի», - հավելել է Թրամփը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում