Ֆասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորը

3 րոպեի ընթերցում

Ֆասթ Բանկն ու «Երևան» ֆուտզալի ակումբն օրերս ստորագրել են գործակցության պայմանագիր, ըստ որի Բանկը դառնում է ակումբի տիտղոսային հովանավորը։

Ֆուտզալի ազգային հավաքականի՝ Եվրոպայի առաջնությունում քառորդ եզրափակիչ հասնելուց հետո այս մարզաձևը Հայաստանում նոր թափ է ստացել։ Ֆասթ Բանկը, կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը տարատեսակ մարզաձևերում, վերջին տարիներին շարունակական աջակցություն է տրամադրել ոլորտի առաջընթացի համար։

Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամ Տիգրան Մխիթարյանն ասել է․

«ժամանակակից աշխարհում և հատկապես ֆինանսական ոլորտում ամենակարևոր հատկանիշներն են արագությունը, ճկունությունն ու ճիշտ պահին արագ որոշումներ կայացնելը: Ֆուտզալը մի մարզաձև է, որտեղ խաղի ելքը որոշում է արագությունն ու դինամիկան: Ֆասթ Բանկի համար մշտապես կարևոր է աջակցել հաջողված և տեսանելի զարգացում ապրող նախագծերին։ Այսօր ֆուտզալը մեծ թափ է հավաքում Հայաստանում, և հատկանշական է, որ ակումբային ֆուտզալում  «Երևան»-ը հանդիսանում է առաջատար նախագծերից մեկը: Վստահ ենք, որ մեր համագործակցությունը կօգնի ակումբին ապահովել չեմպիոնական դիրքն ու հետագա զարգացումը»։

«Երևան» ակումբում վստահ են՝ գործընկերությունը կօգնի թիմին պահպանել բարձր նշաձող և շարժվել առաջ։ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը կարևորել է սպորտի և բիզնեսի գործակցությունը․ «Շնորհակալ ենք Ֆասթ Բանկին մեզ աջակցելու, մեր կողքին կանգնելու համար, ինչպես նաև «Բադալյան եղբայրներ» ընկերության խմբին, որոնք վերջին 6-7 տարին մշտապես եղել են ֆուտզալի կողքին․ միակ մարդիկ են, որ մշտապես եղել են մեր կողքին, ու այսօրվա արդյունքները, որոնք մենք գրանցել ենք, նաև նրանց հովանավորչության և աշխատանքի շնորհիվ է», - ասել է նա:

Ակումբի ավագ Արթուր Պատատյանի համար մեծ պատիվ է լինել թիմի անդամ, նա վստահ է՝ շնորհիվ ընտրված ճիշտ ռազմավարության հաղթանակները շարունակական են լինելու․

«Մենք արդեն 4 անգամ դարձել ենք Հայաստանի չեմպիոն և 3 անգամ գավաթակիր, ինձ թվում է՝ թվերն արդեն խոսում են «Երևանի»-ի հաջողությունների մասին: Ակումբն ունի ընդունված ռազմավարություն, որը ենթադրում է խաղացողներ մատակարարել հավաքականին, ինչպես նաև ուղարկել արտերկիր, որպեսզի ավելի հաջող հանդես գան և օգնեն հավաքականին հետագա հաջողություների համար», - նշել է նա:

Ֆասթ Բանկում կարևորում են սպորտային, կրթական, մշակութային և այլ ոլորտների զարգացումը՝ մշտապես աջակցելով տարատեսակ նախաձեռնությունների։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Հայերեն

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հայաստանը ներկայացնող աշակերտներն այս տարի երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Ինչ հեռանկարներ ունի Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը. մեկնաբանում է փորձագետը