Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ այլևս շահագրգռված չէ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հարցում

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ այլևս շահագրգռված չէ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս հետաքրքրված չէ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Washington Examiner-ի հետ զրույցում:

«Ես շահագրգռված չեմ դրանում», - ասել է նա՝ խոսելով մրցանակ ստանալու հնարավորության մասին։

Հունվարին վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոն Թրամփին հանձնեց Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը։ Մաչադոն մրցանակի դափնեկիր է դարձել 2025 թվականին։ Իր հերթին Թրամփը 2025 թվականին չէր թաքցնում այդ մրցանակը ստանալու իր ցանկությունը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ նա դրան արժանի է, քանի որ «կանգնեցրել է ութ պատերազմ»։

2026 թ. սկզբին ԱՄՆ զինված ուժերը հատուկ գործողության արդյունքում Վենեսուելայից դուրս բերեցին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Իսկ փետրվարի վերջին ԱՄՆ-ն և Իսրայելը գործողություն սկսեցին՝ հարվածներ հասցնելով Իրանին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում