ՀՀ-ն շոշափելի առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացում. Արփինե Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը ներկայում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն է վարում, ինչը կարևոր քաղաքական ազդակ է և արտացոլում է երկու կողմերի համագործակցության խորությունը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ ասուլիսում։

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, որը սկսվել է 2024 թվականի սեպտեմբերից, կողմերի համագործակցության զարգացման կարևոր փուլերից է։

«Այս գործընթացը մեր երկրի համար միայն ճամփորդության հնարավորության մասին չէ։ Այն ընդգրկում է լայնածավալ բարեփոխումների օրակարգ, որը նպատակ ունի ամրապնդել մեր պետական ինստիտուտները, բարելավել միգրացիայի և սահմանների կառավարումը, ինչպես նաև զարգացնել միջազգային իրավապահ համագործակցությունը։ Հիշեցնեմ նաև, որ Հայաստանը երկխոսության մեկնարկից ի վեր համադրելի երկրների շարքում ռեկորդային արագ ժամանակահատվածում ստացել է գործողությունների ծրագիրը, ինչը չափազանց պարտավորեցնող գնահատական է։ Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող՝ կարևոր եմ համարում նշել, որ  երկխոսության մեկնարկից ի վեր Հայաստանն արդեն իսկ արձանագրել է շոշափելի առաջընթաց, իհարկե, մեր գնահատականներով։ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել Եվրոպական միության վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով սահմանված բոլոր չափանիշները»,-շեշտեց Սարգսյանը՝ հավելելով, որ գործընթացն արդյունավետ համակարգելու նպատակով ստեղծվել են համապատասխան մեխանիզմներ։

ՆԳ նախարարը հավաստիացրեց, որ Հայաստանը կշարունակի սերտ համագործակցությունը Եվրոպական միության և միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու այս գործընթացի հաջող իրականացումը։  

Հայերեն English فارسی Français Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը