Եվրոպա

Լեհաստանը մտադրություն չունի միանալ Մերձավոր Արևելքի հակամարտությանը

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը մտադրություն չունի միանալ Մերձավոր Արևելքի հակամարտությանը

Լեհաստանը մտադրություն չունի միանալ Մերձավոր Արևելքի հակամարտությանը, չնայած Միացյալ Նահանգների հետ դաշնակցային հարաբերություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում:

«Նման պլաններ մենք չունենք։ Լեհաստանի և Ամերիկայի շահերը մոտ են, դրանք զգալի չափով  համընկնում են, բայց դրանք ամբողջովին նույնական չեն», - պարզաբանել է արտաքին գործերի նախարարը:

Նա հայտարարել է, որ անձամբ ինքը որևէ անմիջական սպառնալիք Իրանից չի նկատել Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի և նույնիսկ Իսրայելի համար:

Նախարարը հիշեցրել է, որ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ավելի վաղ համաձայնություն չի տվել լեհական բանակի մասնակցությանը Մերձավոր Արևելքի ռազմական գործողություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում