Իրան

Իրանում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 198 երեխա. կառավարության խոսնակ

1 րոպեի ընթերցում

Իրանում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 198 երեխա. կառավարության խոսնակ

Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումների հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ 216 կին և 198 երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim  գործակալությունը։

Մոհաջերանին նաև անդրադարձել է բժշկական հաստատություններին հասցված վնասներին՝ նշելով, որ վնասներ են կրել 21 շտապօգնության բաժանմունքներ, որոնցից երեքը լիովին ավերվել են։

Առողջապահական ոլորտի զոհված աշխատակիցների թիվը հասել է 12-ի։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում