Եվրոպա

Ռումինիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրում ԱՄՆ տեխնիկայի և զորքերի տեղակայմանը

1 րոպեի ընթերցում

Ռումինիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրում ԱՄՆ տեխնիկայի և զորքերի տեղակայմանը

Ռումինիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Նիկուշոր Դանի առաջարկությանը երկրում ԱՄՆ տեխնիկայի և զինծառայողների ժամանակավոր տեղակայման վերաբերյալ՝ Իրանում գործողություններին աջակցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Agerpres գործակալությունը։

Որոշմանը կողմ է քվեարկել 272 խորհրդարանական, դեմ՝ 18-ը, հինգը ձեռնպահ է մնացել։

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ջորջե Սիմիոնն իր ելույթում նշել է, որ որոշումը «կայացվել է հապճեպ և վնաս կհասցնի (ռումինացի) ժողովրդի ճակատագրին»։

Ռումինիայի պաշտպանության բարձրագույն մարմինը մարտի 11-ին հավանություն էր տվել Միացյալ Նահանգների խնդրանքին՝ ավելացնելու իր զորքերի ներկայությունը և օգտագործելու Ռումինիայի ավիաբազաներն՝ Իրանում և Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններին նպաստելու համար։ 

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտնել էր, որ սա թույլ կտա ժամանակավորապես տեղակայել զորքեր և ռազմական սարքավորումներ ինքնաթիռների լիցքավորման և պաշտպանական այնպիսի սարքավորումների համար, ինչպիսիք են արբանյակային կապի և մոնիթորինգի սարքավորումները։

Այս հաստատումից հետո առաջարկը ուղարկվել էր խորհրդարան։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում