Մարզեր

Ախուրյան համայնքում 2026-ին կհիմնանորոգվի 38 փողոց

1 րոպեի ընթերցում

Ախուրյան համայնքում 2026-ին կհիմնանորոգվի 38 փողոց

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 2026 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 38 փողոց, որոնց համար կներդրվի շուրջ 2 միլիարդ դրամ։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ծրագրերն ընդգրկելու են համայնքի գրեթե բոլոր բնակավայրերը։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խոսքով՝ Ախուրյանում մեկնարկել են աննախադեպ ծավալի սուբվենցիոն ծրագրեր, որոնց մեջ առանցքային տեղ ունի փողոցաշինությունը։

«Հորդորում եմ բոլոր պատասխանատուներին առավելագույն ուշադրությամբ հետևել իրականացվող աշխատանքներին։ Պետության յուրաքանչյուր լումա պետք է ծառայի իր նպատակին, և ծրագրերը պետք է իրականացվեն բարձր որակով»,- աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է մարզպետը։

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն իր հերթին հորդորել է վարչական ղեկավարներին և պատասխանատու անձանց մշտապես լինել տեղերում և իրականացնել խիստ վերահսկողություն։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևել ծրագրերի ամբողջ ընթացքին, որպեսզի բացառվեն թերացումները և որևէ աշխատանք անավարտ կամ թերի չմնա՝ համայնքապետարանի պատասխանատուների բացթողման պատճառով։

Պարբերական շրջայցերի միջոցով կվերահսկվեն շինարարական աշխատանքների որակն ու սահմանված ժամկետների պահպանումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում