Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի պաշտոնատար անձանց և նրանց կաշառք տված քաղաքացու վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

«Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք,  քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու և անգործություն դրսևորելու համար, իրենց ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, խմբի կազմում կաշառք են ստացել:

«Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին, քոլեջի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալից նախապես տեղեկանալով, որ իր որդին պետական քննությունը ձախողել է, նախնական պայմանավորվածության համաձայն՝ նշված գործընթացում որդուն օգնելու՝ դրական գնահատական նշանակելու համար քոլեջի տնօրենին և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք։

Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև հիշյալ քաղաքացու կողմից որդու օգտին ապօրինի գործողություն կատարելու մեկ այլ դեպք: Մասնավորապես՝ վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար վերջինս 2025 թվականին դիմել է Երևանի բնակչին, ով վստահեցրել է, որ իրավասու պաշտոնատար անձին 400.000 ՀՀ դրամ կաշառք տալու եղանակով կարող է կազմակերպել նշված գործընթացը, ինչին քաղաքացին համաձայնել է:

Արդյունքում՝ կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստացած անձը կաշառքի գումարն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ քաղաքացին իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը՝ կաշառք տալն ավարտին հասցնել»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեն։

Խմբի կազմում կաշառք ստանալու համար «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին և նրա տեղակալին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Կաշառք տված քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել