Իրան

ԱՄՆ նախագահը կրկին խոսել է Իրանի հետ պատերազմի մոտալուտ ավարտի մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահը կրկին խոսել է Իրանի հետ պատերազմի մոտալուտ ավարտի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է շուտով ավարտվել, քանի որ «գործնականում այնտեղ ոչինչ չի մնացել թիրախավորելու»։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։ 

«Երբ ես ցանկանամ, որ պատերազմն ավարտվի, այն կավարտվի», - ասել է Թրամփը։

Չնայած ԱՄՆ նախագահը հրապարակավ պնդում է, որ գործողությունը մեծ մասամբ հասել է իր նպատակներին, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները նշում են, որ մարտական ​​գործողությունների ավարտի վերաբերյալ որևէ հրահանգ չի տրվել։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն իր հերթին հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի «առանց որևէ ժամանակային սահմանափակման՝ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, մինչև Իսրայելը հասնի իր բոլոր նպատակներին և արձանագրի վճռական հաղթանակ»։

Իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ պատրաստվում են Իրանին առնվազն ևս երկու շաբաթ տևողությամբ հարվածներ հասցնել: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում