Իրան

Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման

Իրանը սպառնում է թույլ չտալ, որպեսզի գեթ մեկ լիտր նավթ տեղափոխվի Հորմուզի նեղուցով և հասնի Միացյալ Նահանգներին, Իսրայելին կամ նրանց դաշնակիցներին: Հորմուզի նեղուցում այսօր երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուց ուղևորվող ցանկացած նավ կդառնա թիրախ: Հարձակման ենթարկված նավերից մեկը «Սթար Գվինեթն» է, որը պատկանում է բրիտանական ընկերությանը: Նավին հարվածել են Դուբայից մոտավորապես 92 կիլոմետր հեռավորության վրա, անձնակազմը չի տուժել: «Սթար Գվինեթը» 228 մետր երկարությամբ և 83 000 տոննա տարողությամբ բեռնատար նավ է, կառուցվել է 20 տարի առաջ և նավարկում է Մարշալյան կղզիների դրոշի ներքո։

Բրիտանական իշխանությունների նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ շրջակա միջավայրի աղտոտում տեղի չի ունեցել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում